երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
ՀՀ ժամանած ադրբեջանցի պատգամավորը Երևանից տեսանյութ է հրապարակել

ՀՀ ժամանած ադրբեջանցի պատգամավորը Երևանից տեսանյութ է հրապարակել

Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորներից մեկը` Թահիր Միրկիշիշին, որ գիշերել է Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում, տեսանյութ է հրապարակել գիշերային Երևանից:

Տեսանյութում Հանրապետության հրապարակն է, որը պատգամավորը նկարահանել է, ամենայն հավանականությամբ, հենց «Մարիոթից»: Նրա տեսանյութը հրապարակված է ադրբեջանական Ictimai TV-ի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Եվրանեսթի շրջանակներում Հայաստան են ժամանել Ադրբեջանի Միլի Մեջլիսի երկու պատգամավորներ:

  • Կիսվել: