երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար. Գեղարքունիքում ու ևս 8 մարզում ավարտվել են առաջին փուլի մրցումները

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար. Գեղարքունիքում ու ևս 8 մարզում ավարտվել են առաջին փուլի մրցումները

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում արդեն իսկ կայացել են Երևանի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային փուլերը: Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներին Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառի համայնքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և այլք:

Մրցմանը մասնակցել են 2022 թվականի հունվարի 25-27-ին կայացած մրցաշարի համայնքային փուլի տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված թենիսիստները:

Նրանք ներկայացրել են Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքները:

Մրցաշարի համայնքային փուլին 148 մարզիկ է մասնակցել: Մրցումներն անցկացվում են տարիքային երկու խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված են 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 36 և բարձր տարիքի կանայք ու 41 և բարձր տարիքի տղամարդիկ:

Մրցանակային տեղեր գրաված մարզիկներից, ըստ տարիքային խմբերի, ձևավորվել է մարզի հավաքական թիմը, որը մարտի 12-13-ը կմասնակցի Չարենցավանում անցկացվելիք հանրապետական փուլին:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, իսկ 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

  • Կիսվել: