կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում վերջին 10 տարիներին տուբերկուլյոզի դեպքերի ցուցանիշը նվազել է. Խաչատրյան

ՀՀ-ում վերջին 10 տարիներին տուբերկուլյոզի դեպքերի ցուցանիշը նվազել է. Խաչատրյան

2003 թվականից ի վեր Հայաստանում գործում է տուբերկուլյոզի դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը, որի շրջանակներում կատարվում են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է հիվանդացության եւ մահացության նվազեցումը: Այս մասին այսօր «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր․ հիվանդացության միտումներն ու իրականացվող ծրագրերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլոզի ազգային ծրագրի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «2023-ին արձանագրվել է տուբերկուլյոզի հիմնական ցուցանիշների նվազում: Վերջին 10 տարիներին այդ ցուցանիշը նվազել է մոտ 62 տոկոսով: Նշեմ, որ մահացության ցուցանիշով Հայաստանը բավականին ցածր է այլ երկրների համեմատ, այստեղ ունենք ակնառու առաջընթաց: Մահացության առումով վերջին 22-23 տարիներին ունեցել ենք նվազում 14 տոկոսով: 100 հազար բնակչի հաշվով անցած տարի արձանագրել ենք 1 մահ»:

Խոսելով դեպքերի հայտնաբերելիության մասին՝ Խաչատրյանը նշեց, որ կիրառվում են արագ ախտորոշիչ թեստերը, երբ մի քանի ժամվա ընթացքում խորխի հետազոտության միջոցով հայտնաբերվում է ոչ միայն հարուցիչը, այլւ տուբերկուլյոզի տեսակը, այն դեղազգայուն է, թե դեղակայուն;

«Հայնրաբերման հարցում երկրորդ գործոնը արհեստական բանականության համակարգի կիրառումն է, թոքերի նկարումը, որը վերջին 2 տարիներին լայն տարածում ունի: Երրորդ ձեռքբերումներից է կարճաժամկետ բուժման ներդրումը»,-ասաց նա:

  • Կիսվել: