ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում շուրջ 3 հազար հնդիկ ուսանող կա. Հնդկաստանը համոզված է, որ այդ թիվը կարող է մեծանալ

ՀՀ-ում շուրջ 3 հազար հնդիկ ուսանող կա. Հնդկաստանը համոզված է, որ այդ թիվը կարող է մեծանալ

 Հնդկաստանից մոտ 3 հազար ուսանող է սովորում Հայաստանում։ Տեղեկությունը հայտնեց Հնդկաստանի ԱԳՆ-ի եվրասիական ուղղության քարտուղար Չարանջիտ Սինգհը «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» միջազգային համաժողովի ժամանակ։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից և նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
«Այդ թիվը փոքր է, բայց մենք ավելացնելու մեծ ներուժ ունենք», - ասաց նա։
 
Սինգհի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվորեն զարգանում են, դրանց նոր խթան տվեց երկրի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի հայաստանյան այցը։ Նա կարևորեց տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու և Հնդկաստանից Հայաստան ներդրումներ ներգրավելուհամատեղ ջանքերը:
Հնդկաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշեց, որ իր երկիրն արագ զարգանում է, բացի այդ, ստանձնում է ՇՀԿ-ի և G20-ի նախագահությունը, ինչը նոր հնարավորություններ է բացում, որոնցից կարող են օգտվել Հնդկաստանի բարեկամ երկրներն ու գործընկերները։
Ինչ վերաբերում է բուն միջոցառմանը, ապա նա ընդգծեց, որ համաժողովը թույլ կտա զարգացնել երկկողմ հարաբերությունները, որոնք դարավորպատմություն ունեն:

  • Կիսվել: