երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ում ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին անկեղծ կարեկցանքի համար

ՀՀ-ում ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին անկեղծ կարեկցանքի համար

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայկական 24 News ԶԼՄ-ի հարցազրույցում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին անկեղծ կարեկցանքի համար «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

«Նախ՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել թե՛ ձեզ, թե՛ բոլոր նրանց այստեղ՝ Հայաստանում, ովքեր իսկապես շատ անկեղծ ու լավ են վերաբերվում Ռուսաստանին, ռուս ժողովրդին, կարեկցանքի այն խոսքերի համար, որոնք մենք լսեցինք  ահավոր ահաբեկչությունից հետո այս օրերին, նրանց, ովքեր եկան դեսպանատուն, պսակներ, ծաղիկներ դրեցին, նրանց, ովքեր եկան դեսպանատուն՝ ստորագրելու ցավակցությունների գրքում։ Այստեղ իսկապես կարող եմ ասել, որ ահա այն իսկական կարեկցանքը, ջերմությունը, որոնք մենք զգացինք, այնուամենայնիվ, խոսում են այն մասին, հաստատում այն, որ, անկախ ամեն ինչից, հայ ժողովուրդը, ռուս ժողովուրդը, այնուամենայնիվ, իսկապես մոտ են, նրանց շատ բան է միավորում, եւ անգամ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում աշխարհի քաղաքական ասպարեզում, բոլոր խնդիրները, մարտահրավերները, որոնց բախվում ենք, միեւնույն է, ահա այս զգացումը չեն սպանում»,- նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ այն ամենը, ինչ միավորում է երկու ժողովուրդներին, շատ խորն է։

«Ես կրկնում եմ, մենք շատ երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հայտնել են իրենց կարեկցանքը։ Պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը նույնպես եկել էր դեսպանատուն, որպեսզի անձամբ ստորագրի, բացի ցավակցական հեռագրերից, որոնք նա, ինչպես եւ վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը, ուղարկել էին։ Սա կարեւոր է։ Սա այնպիսի լավ, իմ կարծիքով, մարդկային եւ քաղաքական ժեստ է»,- նշել է Սերգեյ Կոպիրկինը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: