կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ–ում կստեղծվի աշխատանքային խումբ անտառային հնարավոր հրդեհները կանխելու համար

ՀՀ–ում կստեղծվի աշխատանքային խումբ անտառային հնարավոր հրդեհները կանխելու համար

ՀՀ–ում կստեղծվի աշխատանքային խումբ անտառային հնարավոր հրդեհները կանխելու համար։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշվում է, որ խումբը կստեղծվի անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով:

Առաջիկայում կհաստատվի աշխատանքային խմբի կազմը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ օգոստոսի 10-ից արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցելու հզոր ջերմային ալիք, որն իր հետ բերելու է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։
Օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։

  • Կիսվել: