կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ՀՀ-ում Իրանի՝ դիվանագիտական առաքելությունն ավարտող  դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

ՀՀ-ում Իրանի՝ դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարգադրություն է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկա-մական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամա-կան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի ՍՈԲՀԱՆԻԻՆ պարգևատրել Բարեկամության շքանշանով»:

 

  • Կիսվել: