չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին ավտովթարի զոհերի ընտանիքներին

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին ավտովթարի զոհերի ընտանիքներին

Հայաստանում Իրանի դեսպանությունը իր ցավակցությունն է հղել Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին և հարազատներին։

«Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի շարք քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու լուրի մասին։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: