երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ-ում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր

ՀՀ-ում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր

Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 345 բուժառու. նրանք ԼՂ-ից ՀՀ էին տեղափոխվել օդային և ցամաքային ճանապարհներով: Այդ մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով առողջապահության նախարարությունից ստացված տվյալները:

«Նրանցից 102-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 37-ինը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքներում ունենք 9 երեխա»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

  • Կիսվել: