ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Տաթև-Աղվանի-Կապան (Հ-45) և Վեդի-Ուրցալանջ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի տարածաշրջաններում և Սյունիքի մարզում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: