ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Սևանի թունել ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

  • Կիսվել: