երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ՓԾ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Հրազդանի տարածաշրջանում մառախուղ է։

Փրկարարները վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: