երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ձյուն, մերկասառույց. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը դեռ փակ է

Ձյուն, մերկասառույց. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը դեռ փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Սպիտակի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Սպիտակի ոլորաններում, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր», Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Արագածի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: