կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ Սփյուռքի հանձնակատարը Գլենդելի քաղաքապետի ընտրությունների ժամանակ անախորժ պատմության մեջ է ընկել թուրք օգտատերերին Ցեղասպանությունը ժխտելու համար հայհոյելու պատճառով. հաղորդավար

ՀՀ Սփյուռքի հանձնակատարը Գլենդելի քաղաքապետի ընտրությունների ժամանակ անախորժ պատմության մեջ է ընկել թուրք օգտատերերին Ցեղասպանությունը ժխտելու համար հայհոյելու պատճառով. հաղորդավար

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ըստ ԱՄՆ-ում բնակվող հայ հաղորդավար Մհեր Բաղդասարյանի, ժամանակին Գլենդելի քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանում անախորժ պատմության մեջ է ընկել անանուն օգտահաշվից թուրք օգտատերերին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հայհոյելու պատճառով:

Ինչպես պատմել է հաղորդավարը «Օձի լեզու» հաղորդման ընթացքում, Զարեհ Սինանյանը այդ ժամանակահատվածում ունեցել է «Gmail»-ի երկու էջ՝ «Զարեհ Սինանյան» և «Գազանություն» անուններով։ «Երբ պարոն Սինանյանը նոր էր առաջադրվում Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի, քաղաքապետի պաշտոնին, նախընտրական շտաբի ողջ գումարը հավաքված էր, նրան սատարել էին և՛ նահանգային իշխանությունները, և՛ ՏԻՄ-երը, և՛ ավանդական կուսակցությունները: Նախընտրական շրջանի ամենաթեժ պահին պարոն Սինանյանը «Գազանություն» էջում սկսում է «Յութուբ»-ում ոչ նորմատիվ բառապաշարով մեկնաբանություններ գրել թուրքերի, ադրբեջանցիների՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող նյութերի տակ»,- նշում է հաղորդավարը։

Մհեր Բաղդասարյանը մանրամասնում է, որ այդ ժամանակահատվածում «Gmail»-ը նոր գործառույթ է առաջ բերում՝ «Google+», և ավտոմատ կերպով երկու էջերը սինխրոնացվում են։
««Գազանություն» էջը դառնում է «Զարեհ Սինանյան», այլևս ոչինչ փոխել չի լինի, չես կարող հազարավոր հայհոյանքները գտնել, որ ջնջես, և այդ հայհոյանքները հայտնվում են «Զարեհ Սինանյան» անվան տակ։ Բոլոր քաղաքական ուժերը, ՏԻՄ-երը հրաժարվում են աջակցությունից, հետ են վերցնում գումարները»,-ընդգծում է նա։

Մհեր Բաղդասարյանի խոսքով՝ Զարեհ Սինանյանին այդ դեպքից հետո մեղադրում են ռասիզմի, հոմոֆոբիայի, հակամուսուլմանականության մեջ: «ԱՄՆ-ում նման դեպքերում քաղաքական կարիերան վերջանում է: Ունենալով քաղաքական ամբիցիաներ՝ նա նման բան չպետք է աներ, բայց լինելով հայ՝ արել է մի բան, որ յուրաքանչյուր հայ կաներ»,- եզրափակում է հաղորդավարը։

  • Կիսվել: