շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՀՀ ՔՏՀԱՏՄ-ը Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերել

ՀՀ ՔՏՀԱՏՄ-ը Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 28-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Դիտարկվել է Շենգավիթով ուղևորափոխադրում կատարող հանրային տրանսպորտում՝ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ուսումնասիրվել է 103 տրանսպորտային միջոց։

Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները հայտնաբերել են 13 խախտում։  Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի։

  • Կիսվել: