կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ՔՏՀԱՏՄ ղեկավար կազմը Կոտայքի ու Արագածոտնի մարզերում ծանոթացել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքների ընթացքին

ՀՀ ՔՏՀԱՏՄ ղեկավար կազմը Կոտայքի ու Արագածոտնի մարզերում ծանոթացել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքների ընթացքին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքաշինական գործունեության վերահսկողության մասնագետների հետ վերահսկողական այցով գտնվել է ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նշված մարզերի տարբեր համայնքներում ծանոթացել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին։

ՏՄ ղեկավար կազմը տեղում պարտադիր կատարման ցուցումներ տվեց կառուցապատողին, կապալառուին, տեխնիկական հսկողություն իրականացնողին, իսկ Արագածոտնի և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տրվեցին հետևողական և խիստ վերահսկողության տակ պահել պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։

Առանձնակի կարևորեց նախատեսվող կառույցներում հաշմանդամության մատչելիության նորմերի պարտադիր ապահովման հարցը։

Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից նման վերահսկողական այցերը ՀՀ ամբողջ տարածքում կլինեն պարբերական։

  • Կիսվել: