շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՀՀ քաղաքացիների մուտքն Իտալիա խստացվել է

ՀՀ քաղաքացիների մուտքն Իտալիա խստացվել է

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Իտալիան թույլ չի տա Հայաստանի քաղաքացիներին զբոսաշրջային նպատակով մուտք գործել երկիր։ 

Մի շարք երկրներ, այդ թվում և Հայաստանը, հեռացվել են D ցուցակից, որոնք նշված երկրների քաղաքացիներին թույլատրում էին այցելել Իտալիա:

Ներկայումս Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Լիբանանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն և այլ երկրներ ներառվել են E ցուցակում, որը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիներին կթույլատրվի Իտալիա մուտք գործել միայն խիստ կարևոր նպատակներով:

  • Կիսվել: