շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանությունը Երևանում իրականացրել է հատուկ օպերացիա. ձերբակալվել է պետական պաշտոնյա

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանությունը Երևանում իրականացրել է հատուկ օպերացիա. ձերբակալվել է պետական պաշտոնյա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն վարչության  աշխատակիցները, համագործակցելով  Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, Երևան քաղաքի Թումանյան  8 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 52-ամյա մի քաղաքացու:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է Hyundai մակնիշի ավտոմեքենայով և անձնական խուզարկությամբ  նրա մոտ հայտնաբերվել է  1 գրամ  «B8» գրառմամբ  սուբուտեքս տեսակի թմրանյութի  նմանվող  2 դեղահաբ, 2 հատ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված մոտ  0,66 գրամ սպիտակ մանրացված և մոտ 0,37 գրամ սպիտակ կոշտ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմավող զանգված:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ 52-ամյա տղամարդը պետական պաշտոնյա է և  աշխատում է ՀՀ  շրջակա միջավայրի  նախարարությունում:  Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 268 հոդվածի 1-ին մասի և 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Որպես կասկածյալ պաշտոնյան ձերբակալվել է, իսկ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: 

  • Կիսվել: