շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության «սև բերետները» Արարատի մարզում հատուկ օպերացիա են իրականացրել ու այն սկսեցին հսկայական խաչի մոտից

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության «սև բերետները» Արարատի մարզում հատուկ օպերացիա են իրականացրել ու այն սկսեցին հսկայական խաչի մոտից

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացրել Արարատի մարզում։ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզի տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հետ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են մեծ թվով օրինախախտ վարորդների։ Հայտնաբերվել են կեղծ համարանիշներով ավտոմեքենաներ, թմրանյութեր, զենք-զինամթերք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ «ռեյդեր» «սև բերետների» կողմից հանրապետությունում շարունակվելու են, ու ոստիկանությունը անակնկալ մեկնելու է մարզեր։

 

  • Կիսվել: