շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք տարածքային բաժինների պետեր ազատվել են աշխատանքից, նշանակվել են նորերը

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք տարածքային բաժինների պետեր ազատվել են աշխատանքից, նշանակվել են նորերը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության տարածքային բաժիններում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արամ Ղարիբյանն ազատվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արթուր Հակոբյանն ազատվել է Կումայրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մուշի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ, իսկ Հ. Մանուկյանն ազատվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արթիկի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Ամասիայի բաժնի պետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Դավիթ Ասքանազյանն ազատվել է ոստիկանության Անիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ամասիայի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել Սենիկ Երանոսյանը, իսկ Ավետ Հովհաննիսյանը

Վ. Ղազարյանի հրամանով նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Կարեն Թադևոսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից, նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով Գորիսի ոստիկանության բաժնի պետ է նշանակվել Սերգո Մարկոսյանը, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Մխիթար Մանուչարյանն ազատվել է ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետի պաշտոնից և նրա փոխարեն նշանակվել է Կարեն Հովսեփյանը։ 

  • Կիսվել: