հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ (տեսանյութ)

ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ (տեսանյութ)

Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանն մայիսի 9-ին այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:
 
Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

  • Կիսվել: