շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ

Խորապես վշտացած եմ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին և բազմաթիվ մարդկանց վիրավորեցին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Իմ ամենաանկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իրանի ժողովրդին և ղեկավարությանը։ Զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթում եմ ոգու կորով և համառություն և շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- նշել է նախագահը:

Նշենք, որ Իրանում այսօր սգո օր է՝ կապված Քերման քաղաքի գերեզմանատանը երեկ տեղի ունեցած երկու պայթյունների հետ, որոնց հետևանքով առնվազն 103 մարդ է զոհվել, 171-ը վիրավորվել։

  • Կիսվել: