ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՀՀ-ն զբաղեցրել է 8-րդ տեղը Wanderlust Reader Travel Awards 2025-ի «Ամենահետաքրքիր նոր ուղղություն» անվանակարգում

ՀՀ-ն զբաղեցրել է 8-րդ տեղը Wanderlust Reader Travel Awards 2025-ի «Ամենահետաքրքիր նոր ուղղություն» անվանակարգում

Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը Wanderlust Reader Travel Awards 2025 մրցանակաբաշխության «Ամենահետաքրքիր նոր ուղղություն» անվանակարգում: Այս մասին տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից։

Wanderlust հեղինակավոր մրցանակաբաշխությունը անցկացվում է յուրաքանչյուր տարի, որտեղ ամսագրի ընթերցողները քվեարկում են իրենց սիրելի ճանապարհորդական ուղղությունների, զբոսաշրջային օպերատորների և բրենդերի օգտին։

Քվեարկությունը բաց էր մինչև 2025 թվականի հոկտեմբերի 17-ը, իսկ հաղթողները հայտարարվեցին Լոնդոնում՝ WTM London միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում։

Մրցանակների մի մասը որոշում է փորձագիտական ժյուրին, իսկ ընթերցողների կողմից ընտրված անվանակարգերը ձևավորվում են հանրային քվեարկությամբ։

  • Կիսվել: