ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ն անհանդուրժող է իր պաշտպանության ներքո բոլոր անձանց, համայնքների և հաստատությունների նկատմամբ ոտնձգության և բռնության դեպքերի նկատմամբ. ՔՊ-ական

ՀՀ-ն անհանդուրժող է իր պաշտպանության ներքո բոլոր անձանց, համայնքների և հաստատությունների նկատմամբ ոտնձգության և բռնության դեպքերի նկատմամբ. ՔՊ-ական

Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ռոբին Վագներն այցելել է Երևանում գործող միակ Սինագոգ։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն է ուղեկցել պատգամավորին ու նշել, որ իրենց հյուրընկալել է ռաբի Բուրշտայնը։

«Մեր այցի նպատակն էր զորակցություն հայտնել պարոն Բուրշտայնին և նրա միջոցով՝ Հայաստանի հրեական համայնքին՝ դատապարտելով վերջերս Սինագոգի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը։ Պատրաստվում եմ օրենքի շրջանակներում հետևել իրավապահ մարմինների կողմից դեպքի բացահայտման ընթացքին և արդյունքներին։

Հայաստանի Հանրապետությունը անհանդուրժող է իր իրավասության և պաշտպանության ներքո գտնվող բոլոր անձանց, համայնքների և հաստատությունների նկատմամբ ոտնձգության և բռնության դրսևորման ցանկացած դեպքի նկատմամբ։ Սա մեր պետության վերաբերմունքն է՝ թելադրված ժողովրդի կամքով։

Սրան զուգահեռ, սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ շարունակաբար սիրով, հոգատարությամբ և հետաքրքրասիրությամբ վերաբերվել մեր Հանրապետության բոլոր մշակույթներին՝ փորձելով հենց անձնական, անմիջական շփման և փորձառության միջոցով առնչվել դրանց», - Facebook-ում գրել է Մարիա Կարապետյանը։

  • Կիսվել: