ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ ուղեցույցը նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության վերաբերյալ թարգմանվել է ասորերեն և հնդկերեն

ՀՀ ՄԻՊ ուղեցույցը նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության վերաբերյալ թարգմանվել է ասորերեն և հնդկերեն

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթադրում է համալիր մոտեցում, հետևաբար, մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան արտակարգ դրությանն ու մարդու իրավունքների սահմանափակումներին առնչվող տեղեկությունները ստանալ իրենց մատչելի լեզվով։

Հիշեցնենք, որ ուղեցույցն արդեն թարգմանվել է ռուսերենանգլերենեզդիերեն և քրդերեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: