ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
ՀՀ ԿԸՀ անդամները գնացել էին Մոլդովա՝ ՏԻՄ ընտրությունները դիտարկելու

ՀՀ ԿԸՀ անդամները գնացել էին Մոլդովա՝ ՏԻՄ ընտրությունները դիտարկելու

ՀՀ ԿԸՀ հաղորդագրությունից տեղեկանում ենք․

Մոլդովայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով, ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը որպես միջազգային դիտորդ մասնակցել է նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։

ՀՀ ԿԸՀ պատվիրակության կազմում են եղել ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը և ԿԸՀ ներքին աուդիտի բաժնի պետ Սոնա Սարգսյանը (որը նաև թիվ 6 ԸԸՀ-ի նախագահն է)։

ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է քվեարկության նախորդ օրվա մամուլի ասուլիսին, քվեարկության օրը՝ տեղամասերի բացմանը, հետևել քվեարկության ընթացքին, այնուհետև քվեարկության ավարտից հետո կազմակերպված ասուլիսին, որը նվիրված է եղել ընտրողների մասնակցությանը և դիմում-բողոքների քննարկմանը»։

  • Կիսվել: