ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը

ՀՀ-ի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը

Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը, հայտնում են ԱՆ-ից:

՛՛Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին:

Քննարկվել են
✓ մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը
✓ դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները
✓ COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: