շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման օրվա առթիվ․

«Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին և ՏԻՄ աշխատակիցներին տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 27-ամյակի առթիվ:
Առավելագույնս մոտ կանգնած լինելով համայնքի բնակչին` ՏԻՄ-երը յուրատեսակ ուժ են ոչ միայն համայնքային խնդիրների վերհանման, այլև դրանց լուծմանը հասնելու ճանապարհին:

ՀՀ Սահմանադրությունն ու նրանից բխող օրենսդրական դաշտը լայն իրավական հնարավորություն են ընձեռում համայնքային խնդիրների լուծման համար, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն այդ խնդիրների անմիջական հասցեատերն ու պատասխանատուն են` իրենց գործունեությամբ մասնակցելով պետության վարկանիշի ձևավորմանը։

Յուրաքանչյուր համայնք միասնական պետության կարևորագույն օղակն է և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքի գնահատականի մեջ քաղաքացին ամփոփում է ողջ պետական համակարգի աշխատանքը, ուստի արժանապատիվ ապագայի համար անհրաժեշտ է համայնքների ու քաղաքացիների համատեղ աշխատանք` հիմնված փոխօգնության ու փոխվստահության վրա։

Եվս մեկ անգամ շնորհավորելով տեղական ինքնակառավարման մարմիններին և ՏԻՄ աշխատակիցներին` մաղթում եմ հաջողություն, նպատակասլացություն, հաստատակամություն և շարունակական առաջընթաց»:

  • Կիսվել: