ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՀՀ դատախազություն այս պահին գոյություն չունի. Սա ՔՊ-ի դատախազությունն է. Սրբազանը դատախազության դիմաց է

ՀՀ դատախազություն այս պահին գոյություն չունի. Սա ՔՊ-ի դատախազությունն է. Սրբազանը դատախազության դիմաց է

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակից մեկնարկած երթի մասնակիցները հասել են Գլխավոր դատախազության շենքի մոտ:

Այստեղ Բագրատ Սրբազանը ելույթ ունեցավ՝ նշելով. «Այս ողջ ընթացքում դատախազությունը պետք է ծառայեր պետությանը, բայց դուք տեսել եք, որ գլխավոր դատախազը միայն զեկույցներ է ներկայացնում դեռեւս ՀՀ վարչապետին, որի իրավունքը չունի՝ ոչ բարոյական, ոչ էլ օրինական իմաստով:

Այս շարժման մասնակիցներին գործակալներ են հայտարարել, դատախազությունը մինչեւ այսօր որեւէ տեսակի գործ չի հարուցել: Ավելին, «Հայաքվե» նախաձեռնությունը հայց է  ներկայացրել ապօրինի եւ անօրինական, հակասահմանադրական սահմանազատման հարցով, դատախազությունը ձեւական կեցվածքով ընդամենը երեւի ինչ-որ բան է արել: Որեւէ կերպ անդրադարձ չի եղել հանցագործներին: Հետեւաբար, դատախազությունը այս պահին մեր երկրում գոյություն չունի:

Սա անօրինության բարձրագույն արտահայտությունն է: Եթե չկա անկախ դատավարություն, դատարան, երկիրը որպես անկախ պետություն, մեծ հարցականի տակ է:  Դատախազ, զեկույցները դու պետք է հանրությանը ներկայացնես, ոչ թե ստախոս, վախկոտին»:

Սրբազանի խոսքով, այսօր երկրում քաղկալանավորներ կան, որոնք կարած գործերով նստած են՝ Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը եւ մյուսները. «Մարդկանց հասցեին ամենավերջին հայհոյանքներ տվողների, ականջ ու լեզու կտրող պատգամավորների, քաղաքացու վրա թքողի հանդեպ որևէ գործ հարուցե՞լ եք։ Գրեք, որ ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ՔՊ-ի Գլխավոր դատախազությունն եք, ծառայությունը ավելի ճիշտ, ոչ թե դատախազություն»,- նշեց նա։

Սրբազանը նշեց, որ իրենք մնալու են այդտեղ և ոչ մի տեղ չեն գնալու:

Նշենք, որ դատախազության շենքը շրջափակված է ոստիկանական ուժերով, կան  նաև սև բերտավորներ:

  • Կիսվել: