ՀՀ բուհերում կուսակցական պատկանելություն չպետք է լինի, դա չի նշանակում, որ որոշ կուսակցություններ ու քաղաքական խմբեր պետք է գաղտնի բջիջներ ստեղծեն. Փաշինյան
ՀՀ բուհերում կուսակցական պատկանելություն չպետք է լինի, դա չի նշանակում, որ որոշ կուսակցություններ ու քաղաքական խմբեր պետք է գաղտնի բջիջներ ստեղծեն այնտեղ, ու բուհերը սարքեն քաղաքական գործիքակազմի մաս։ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը իր խոսքում մեջբերեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթի մի ձևակերպում` նշելով. «Դուք ասացիք, որ ձեզ դասաժամեր չեն տվել Ձեր իսկ քաղաքական վարքագծի համար։ Դուք չասացիք` իմ հայացքների կամ կուսակցական պատկանելության համար, այլ խոսեցիք վարքագծի մասին։ Այսինքն, ստացվում է` Դուք Ձեր հարցին պատասխանեցիք։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հնարավորությունը պետք է չարաշահվի ու օգտագործվի ընդդեմ նպատակի, իսկ ՀՀ կառավարությունն էլ պետք է լուռումունջ հետևի»,- հայտարարեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է բուհերի կառավարման խորհուրդների նախագահներին, ապա նա նշեց, որ բոլոր բուհերը ՀՀ կառավարության կողմից հիմնադրված մարմիններ են, ու հենց ՀՀ կառավարությունն ունի ամենամեծ լիազորությունը նրանց այսօրվա ու վաղվա օրվա համար։


