երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ՀՀ բանկերը հարկային ռեզիդենտության տվյալներ են խնդրում Հայաստանում բնակվող ռուսաստանցիներից

ՀՀ բանկերը հարկային ռեզիդենտության տվյալներ են խնդրում Հայաստանում բնակվող ռուսաստանցիներից

Հայկական բանկերն ու բրոքերները սկսել են ռուսներից տեղեկություններ պահանջել՝ նրանց հարկային ռեզիդենտության վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, հարցումները կատարվում են Ռուսաստանի հետ ավտոմատ կերպով տեղեկատվություն փոխանակելու համար։

Ակնկալվում է, որ փոխանակումը կսկսվի արդեն այս տարի:

Արդյունքում, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների և ռուսներին պատկանող ընկերությունների եկամուտների ու ակտիվների մասին տեղեկությունները հասանելի կդառնան Դաշնային հարկային ծառայությանը։

  • Կիսվել: