ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը

ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը, տեղեկանում ենք ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պաշտոնական կայքից:

Նշվում է, որ մոնիթորինգային խմբի կոորդինատոր է նշանակվել Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի և կապի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Իգոր Կոմարովսկին:

Այժմ աշխատանքներ են ընթանում մոնիթորինգային խմբի ձևավորման ուղղությամբ:

 

 

  • Կիսվել: