չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Հայաստանը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների փորձագետների հանդիպմանը

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների փորձագետների հանդիպմանը

2025 թվականի ապրիլի 9-10-ը Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների փորձագետների հանդիպում՝ ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստը նախապատրաստելու առիթով, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի հունիսին Ղրղզստանում:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի մաքսային ծառայությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում փորձագետները վերջնական տեսքի են բերել ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների մաքսային նպատակներով փորձագիտական ​​և հետազոտությունների կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը, քննարկվել են տարանցիկ փոխադրումների պարզեցման և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների գրանցման և ճանաչման մեխանիզմի մշակման հարցերը՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

Միջոցառման մասնակիցները փոխանակել են մաքսային հսկողության կազմակերպման փորձը և և քննարկել ապրանքների դասակարգման և ծագման հարցերով ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությունը։

Ուզբեկստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային կոմիտեի նախաձեռնության շրջանակում՝ ԱՊՀ երկրների մաքսային տարանցման պարզեցման և ներդաշնակեցման մասին համաձայնագրի նախագիծ մշակելու նպատակով՝ հաշվի առնելով միջազգային փորձը, հանդիպման ընթացքում փորձագետները ծանոթացել են համապատասխան նախագծին:

  • Կիսվել: