հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՀՀ ԱԺ նախագահի անունով WhatsApp կեղծ հաշիվ է բացվել. Սիմոնյանը հորդորում է չսեղմել ուղարկված հղումների վրա

ՀՀ ԱԺ նախագահի անունով WhatsApp կեղծ հաշիվ է բացվել. Սիմոնյանը հորդորում է չսեղմել ուղարկված հղումների վրա

Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկում ծանոթներիս: Ակնհայտ է, որ գրվում են ռուսերեն և թարգմանվում ծրագրի կողմից հայերենի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
 
«Խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները, հատկապես՝ չսեղմել ուղարկված հղումների վրա, չտրամադրել անձնական տվյալներ»,- ասված է գրառման մեջ։
 

 

  • Կիսվել: