Մանկապարտեզում թունավորված երեխաներից երկուսը դուրս են գրվել, մյուսների վիճակը կայուն է․ ԱՆ
Նախօրեին, մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Ժամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սննդային թունավորում ախտանշանով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված 16 երեխա։