հինգշաբթի, հունվար 28
28 / 1 / 2021
ՀՀ ԱՆ-ն՝ հաշմանդամություն ունեցող անձանց բուժօգնության ծրագրերի մասին

ՀՀ ԱՆ-ն՝ հաշմանդամություն ունեցող անձանց բուժօգնության ծրագրերի մասին

1992 թվականին ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 3-ն ընդունվել է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Ամբողջ աշխարհում այդ օրը կազմակերպվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ միջոցառումներ՝ նրանց պայմանները բարելավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար՝ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերջին 2 տարում առողջապահության նախարարությունը բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել` ընդլայնելով հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման անվճար ծառայությունները: Մասնավորապես, 1-ին, 2-րդ և 3-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձինք կարող են օգտվել`

Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում.

  • Վիրահատական և թերապևտիկ բուժում, այդ թվում՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող հետևյալ բժշկական ծառայություններից (բացառությամբ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց).

1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը).
2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.
3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.
4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ.
5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտներով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա.
6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,
7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա.
8) սրտի կաթետերային աբլացիա.
9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում.
10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը).
11) արթրոսկոպիկ վիրահատություններ.
12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները.
13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով.
14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ.
15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա.
16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ՝

  • 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվելու պետական պատվերի շրջանակներում իրականացվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման ծառայություններից` ըստ բժշկական ցուցումների.
  • 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաներին (մինչև 18 տարեկան) տրվող արտոնությունը` դեղերը դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց` 50 տոկոս զեղչով տրամադրելու վերաբերյալ:

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում. 

  • 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից, այդ թվում՝ թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիական բժշկական օգնությունից  ու սպասարկումից, իսկ 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` արտոնյալ պայմաններով` համավճարի սկզբունքով (բացառությամբ ատամի հեռացումը)՝ հայտնում է ՀՀ ԱՆ-ից:
 

  • Կիսվել: