ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ԱԳՆ-ի շնորավորական խոսքը՝ Էյդ ալ Ֆիթր տոնի առթիվ

ՀՀ ԱԳՆ-ի շնորավորական խոսքը՝ Էյդ ալ Ֆիթր տոնի առթիվ

ՀՀ ԱԳՆ-ն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք է ուղղել:

«Մեր ջերմ ողջույններն ենք փոխանցում մուսուլման մեր բոլոր բարեկամներին ու գործընկերներին Էյդ ալ Ֆիթր տոնի կապակցությամբ: Թող այս սուրբ տոնը բերի խաղաղություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին և բարեկամ ազգերին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի գրառման մեջ:

Նշենք, որ Այդ ալ-Ֆիթրը իսլամական օրացույցի կարևոր օրերից է, որը ողջ Ռամադան ամսվա ընթացքում տևող պահքի ավարտն է խորհրդանշում: Պահքի ավարտը նշվում է մեծ տոնախմբությամբ, հավատացյալները միմյանց շնորհավորական խոսքեր են ուղղում:

 

  • Կիսվել: