ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՀՀ ԱԱԾ–ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. Օրինագիծը կուղարկվի ԱԺ

ՀՀ ԱԱԾ–ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. Օրինագիծը կուղարկվի ԱԺ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 6–ի նիստում հավանություն տրվեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Դրանք համարվեցին անհետաձգելի և կուղարկվեն ԱԺ քննարկմանը։

Նշվում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով, որով կարգավորվել են արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները։

«Ծառայության կողմից հակահետախուզական, այդ թվում՝ արտաքին հակահետախուզական գործունեությունն առավել արդյունավետ և համակարգված իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա ստեղծել արտաքին հակահետախուզական ստորաբաժանում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Այս ստորաբաժանման ուժերով իրականացվելու է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։ Այսպիսով, կնախատեսվի նաև ԱԱԾ հակահետախուզական և ՀՀ արտաքին հետախուզության ծառայության միջև փոխգործակցության կառուցակարգեր։

Ստորաբաժանմանը իրավասություն կտրվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում։

Նախագծով առաջարկվում է ներդնել ԱԱԾ սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում և այլ կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։

  • Կիսվել: