կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ 39 քաղաքացիներ կամ համերկրացիներ չեն ժամանել Թել-Ավիվի օդանավակայան և չեն եկել Հայաստան. ԱԳՆ տեղակալ

ՀՀ 39 քաղաքացիներ կամ համերկրացիներ չեն ժամանել Թել-Ավիվի օդանավակայան և չեն եկել Հայաստան. ԱԳՆ տեղակալ

Թել Ավիվից Երեւան կազմակերպված թռիչով պետք է Հայաստան ժամաներ 190 ՀՀ քաղաքացի եւ նրանց ընտանիքի անդամները, որոնցից 70-ը՝ երեխաներ. այս պահին ժամանել են 191-ը: Այս մասին այսօր օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր 39 քաղաքացիներ կամ համերկրացիներ երեւի անձնական պատճառներով չեն ժամանել օդանավակայան, հետեւաբար՝ չեն եկել Հայաստան: Մենք հետեւում ենք իրավիճակին եւ հարկ եղած դեպքում նմանատիպ նոր որոշումներ կկայացվեն:

Թռիչքն ամբողջությամբ անվճար էր, ՀՀ կառավարությունը հոգացել է բոլոր ծախսերը՛՛:

Ըստ փոխնախարարի՝ Հայաստան տեղափոխվածները հավաստիացրել են, որ սեփական ուժերով կկարողանան հոգալ իրենց սոցիալական խնդիրները:

՛՛Իսրայելու ՀՀ դեսպանությունը մշտապես հավաքագրում է այն քաղաքացիների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան: Մենք այդ ցուցակով անցել ենք, զանգել ենք բոլորին: Եղել են մարդիկ, որոնք հայտը լրացնելուց հետո փոխել են իրենց որոշումը, չեն ցանկացել վերադառնալ Հայաստան: Բնականաբար, ցուցակները թարմացվելու են եւ ըստ իրավիճակի համապատասխան անհրաժեշտ որոշումները կկայացվեն կառավարության կողմից: Այս պահին բոլոր մարդիկ, որոնց ցանկության մասին ՀՀ դեսպանությունը տեղեկացվել է, բոլորի հետ կապ ենք հաստատել եւ բոլորի դիմումները մշակվել են՛՛,-ասաց Կոստանյանը:

  • Կիսվել: