երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հետընթաց վարող «յաշիկի» 30-ամյա և 36-ամյա վարորդները հայտնաբերվել են

Հետընթաց վարող «յաշիկի» 30-ամյա և 36-ամյա վարորդները հայտնաբերվել են

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ ու տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էին 2 «յաշիկավարներ», իրենց վեր դասելով օրենքից, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի պատճառով երթևեկությունը գրեթե 1,5 կմ-ից ավելի կաթվածահար էր եղել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարեկների կողմից Արագածոտնի մարզի եկեղեցիներից մեկի բակում հայտնաբերվել են «վայ-յաշիկավարները», ովքեր ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդները եղել են 30-ամյա Վաղարշակ Մխեյանը և 36-ամյա Միսակ Հակոբյանը։

Պարզվել է, որ նրանցից մեկի ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, մեքենաներից մեկն էլ վարձույթից վերցված է եղել․ վարորդներից մեկի վարորդական իրավունքը կասեցվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նման դեպքերը կանխելու նպատակով ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ Ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն էլ խիստ հանձնարարականներ են տվել, որ հասարակության նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք կատարողների նկատմամբ օրենքի ողջ խստությամբ պարեկները գործողություններ իրականացնեն, այն է՝ ավտոմեքենաները տեղափոխվեն հատուկ պահպանվող տարածք։

Ինչպես ավելի ավելի վաղ հայտնել էինք  նոյեմբերի 11-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին  ժողովրդին հայտնի «Աշտարակի գայի պոստից» դեպի Աշտարակ ավտոճանապարհին առաջացել էր 1.5 կիլոմետրանոց խցանում: 

Տպավորություն էր, որ գուցե հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Տեղում պարզվեց, որ 2 Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդներ, արհամարհելով ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը, ինչու չէ` նաև վստահ լինելով իրենց անպատժելիության վրա, որ ոնց ուզեն, կվարեն ավտոմեքենաները, վարում էին ամենալկտի խախտում կատարելով: 


  • Կիսվել: