երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Հեծանվային այս նոր նախաձեռնությունը կապված է կոնկրետ իրադարձության հետ. Փաշինյան

Հեծանվային այս նոր նախաձեռնությունը կապված է կոնկրետ իրադարձության հետ. Փաշինյան

Ես անընդհատ գնացել եմ սրճարաններ, գնացել եմ տարբեր տեղեր, զբոսնել եմ քաղաքում, եղել եմ հրապարակային: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բագրատ Սրբազանի շարժումից հետո ինքն սկսեց հեծանիվ վարել, ԱԺ բուֆետ է մտել, ինչն առաջ չէր անում:

«Դուք դա իմացել եք իմ ֆեյսբուքյան էջից: Եթե նայեք իմ կամ իմ ընտանիքի անդամների էջերը, կտեսնեք դա: Այս հեծանվային նոր նախաձեռնությունը, որ ունեմ, իրականում կապված է կոնկրետ իրադարձության հետ: Ես ասել եմ, որ դա կապված է Կոպենհագեն իմ կատարած այցի հետ, երբ վաղ առավոտյան արթնանալով տեսա, թե ինչ է կատարվում Կոպենհագենի փողոցներում»,-ասաց նա:

Հարցին՝ «Սրբազան շարժումն» իր կյանքում ոչինչ չի՞ փոխել, վարչապետը պատասխանեց. «Ամեն ինչն էլ մեր կյանքում բան է փոխում, անձրեւն էլ, ձյունն էլ»։

  • Կիսվել: