շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հետպատերազմյան սթրեսը հաղթահարելու համար 850 մարդ պետական աջակցության ծրագրով դիմել է հոգեբանի

Հետպատերազմյան սթրեսը հաղթահարելու համար 850 մարդ պետական աջակցության ծրագրով դիմել է հոգեբանի

Հետպատերազմյան սթրեսը հաղթահարելու, հետագա բարդություններից խուսափելու համար արդեն 850 մարդ պետական աջակցության ծրագրով դիմել է հոգեբանի։

8 կազմակերպության մասնագետները 2 ամիս Հայաստանի մարզերում ու Արցախում լսում են պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված անձանց հարազատներին, վիրավորված զինծառայողներին։ Հոգեբանական աջակցությունն անվճար է՝ պետական պատվերով:

Շահառուներն են պատերազմում զոհվածների, անհետ կորածների, ռազմագերիների ընտանիքների անդամները, ռազմական գործողություններին մասնակցածները, տեղահանվածները: Շահառուների ցանկը հոգեբանների խումբը պետական գերատեսչություններից է ստանում: Մարդկանց ընդունում են իրենց կենտրոններում, կազմակերպում են տնայցեր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հեռավոր գյուղերի բնակիչներին էլ այցելում են շրջիկ խմբերը:

Ծրագրի մեկնարկից հետո՝ մոտ 2 ամսվա ընթացքում, մասնագետներն արդեն 3000 շահառուի հետ կապ են հաստատել, հրավիրել հանդիպման:

Նախնական հաշվարկով ծրագրի շահառուների թիվը 10 հազար է:

 Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: 

  • Կիսվել: