հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով

Հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին Բագրատաշենի սահմանային անցակետ է ներկայացել 46-ամյա Խաչատուր Դ.-ն, որը 2020 թ. մայիսի 11-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նա տեղափոխվել է Արմավիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

  • Կիսվել: