չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հետախուզվողը հայտնաբերվել է Գյումրիում

Հետախուզվողը հայտնաբերվել է Գյումրիում

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին, ժամը 15.35-ին, Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքներով:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ռաֆայել Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

  • Կիսվել: