ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հետախուզվողը հայտնաբերվեց Սիլիկյան թաղամասում

Հետախուզվողը հայտնաբերվեց Սիլիկյան թաղամասում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 17-ին, ժամը 12.45-ին, Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Խաչատուր Խ․-ին, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

 

  • Կիսվել: