Հետախուզվողներ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 12-ին բաժին է ներկայացել Արա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 12-ին բաժին է ներկայացել Լուսինե Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: