հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով

Հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով

Ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով:

Շքանշանը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության 101-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցած նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանին:

Գոհար Լեւոնի Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին, 94 տարեկան հասակում:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-

  • Կիսվել: