շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հետաձգվել է Fly One Armenia-ի Երևան-Միլան չվերթը

Հետաձգվել է Fly One Armenia-ի Երևան-Միլան չվերթը

FlyOne Armenia ավիաընկերության վարձակալած օդանավերից մեկի տեխնիկական խափանման պատճառով այսօր կայանալիք Երևան-Միլան չվերթը հետաձգվում է, այդ մասին հայտարարություն է տարածել ավիաընկերությունը։ 

FlyOne Armenia-ի` Միլանի օդանավակայանի ներկայացուցչությունը պատրաստ է աջակցել ուղևորներին` հարցերին հնարավոր լուծում տալու հարցում:

Ավիաընկերության զանգերի կենտրոնը ևս հասանելի է` պատրաստ պատասխանել ձեզ հուզող բոլոր հարցերին:

Հայցում ենք ուղևորների փոխըմբռնումը, և վստահեցնում, որ այս պահին արվում է հնարավոր ամեն ինչ` չվերթը հնարավորիս շուտ կայացնելու համար,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: