կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
ՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններ

ՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել են, որի հետևանքով Հանձնաժողովի անունից տեղադրվել են մեկնաբանություններ, նաև փորձեր են կատարվել սահմանափակելու տարբեր հրապարակումների մեկնաբանությունների հնարավորությունը։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՌՀ-ն:

«Տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի կողմից իրականացված ներքին ուսումնասիրության արդյունքում պարզվել են միջադեպի պատճառները։

Հանձնաժողովը հայցում է օգտատերերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: