երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հեռախոսային նոր խաբեություն, զանգում են բանկի հեռախոսահամարից. Սամվել Մարտիրոսյան

Հեռախոսային նոր խաբեություն, զանգում են բանկի հեռախոսահամարից. Սամվել Մարտիրոսյան

Տարբեր կիբերհանցագործներ սովորել են հայկական հեռախոսահամարներից զանգեր կատարել։ Սա նոր բան չէ, բայց հիմա դա օգտագործում են այն կերպով, որ զանգը կատարում են բակի կեղծված համարից կամ էլեկտրոնային վճարման համակարգից։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Օրինակ, եթե ձեր հեռախոսում ֆիքսված է բանկի հեռախոսահամարը՝ տեսնում եք, որ բանկից են զանգել։ Կեղծ աշխատողն ասում է, որ դուք անվտանգության խնդիր ունեք, հիմա մի կոդ կգա, այդ կոդը մեզ տվեք, մենք ձեզ պաշտպանենք․․․ բնականաբար մարդիկ վախենում են, կոդը գալիս է, տալիս են ու փողերը գնում են»,-մանրամասնում է նա։
 
Մասնագետը կրկին հիշեցնում է՝ որևէ կոդ որևիցե մեկին չպետք է տալ։ Նա նաև նշում է, որ եթե նման զանգ եք ստանում «բանկից», ձեզ վախեցնում են, ապա անջատեք զանգը, ինքներդ հետ զանգեք բանկ ու ճշտեք ամենը։

  • Կիսվել: